Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչք կիրականացվի

Հայտնի է, թե Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցողները որտեղից կարող են ձեռք բերել Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքի տոմսերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին ժամը, 11։30-ին տեղի կունենա Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։

Առաջիկա օրերին 4 չվերթ է նախատեսված Ռուսաստանից ու Բելառուսից

«Թռիչքը կիրականացվի Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից,  «Armenia» ընկերության միջոցով։ Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից`  12 900 ռուբլի արժեքով (հեռ.`8/863/266-56-038/863/266-54-58)»,–նշված է հյուպատոսության Facebook սոցցանցի էջում։

Ի դեպ, մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի), իսկ մյուսների համար տոմսը կներառի նաև 8 կգ ձեռքի ուղեբեռ և 23 կգ ուղեբեռ վերցնել։

Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։

Մոսկվա–Երևան չվերթի որոշ տոմսեր ազատ վաճառքի սկզբունքով հնարավոր կլինի գնել

Հիշեցնենք՝ վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան, այսպես կոչված, տարհանման հատուկ չվերթեր են իրականացվել, մասնավորապես՝ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Կրասնոդարից, Սոչիից, Վորոնեժից, Դոնի Ռոստովից։