Դիմակ դնելը խնդիրներ է առաջացրել. գործադիրը պարզաբանեց` ինչու է փոխել որոշումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ոստիկանությունը դիմակ չդնելու համար քաղաքացիների բանավոր խոսքերը հիմք չի ընդունելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Դիմակ դնելու պարտադիր պայմանը որոշակի խնդիրներ է առաջացրել խրոնիկ շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Այսօր կառավարության հերթական նիստի մեկնարկին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ մեկնաբանելով որոշ հիվանդություններ ունեցող քաղաքացիներին դիմակ դնելու պարտադիր պահանջից բացառություններ թույլ տալու մասին որոշումը:

Առանց դիմակի, խմած ու բորբոքված. ինչ է եղել իրականում Ստեփանավանում

«Առողջապահության նախարարության հետ խորհրդակցելով` որոշում է կայացվել բաց տարածքում որոշակի հիվանդություններ ունեցողների համար դիմակի կրելու պարտադիր պահանջը հանել»,- ասաց Ավինյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հուլիսի 8-ին նոր որոշում էր ստորագրել, ըստ որի` որոշ հիվանդություններ ունեցողները բաց տարածքում կարող են դիմակ չդնել, եթե իրենց մոտ ունենան բժշկական փաստաթուղթ։

Որոշումը վերաբերում է խրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն ունեցողներին, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի խրոնիկ սրտային անբավարարություն ունեցողներին:

Ֆրանսիայում ուղևորները ծեծելով սպանել են ավտոբուսի վարորդին, որը պահանջել է դիմակ դնել

Որոշումն ուժի մեջ է մտել 2020 թվականի հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից:

Ավինյանը նաև շեշտեց, որ բժշկական փաստաթղթերի օրինակները փոխանցվել են ոստիկանությանը, որպեսզի ոստիկանները կարողանան դրանք հեշտությամբ ճանաչել ու չարաշահումների հնարավորություն չլինի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ ոստիկանությունը դիմակ չդնելու համար քաղաքացիների բանավոր խոսքերը հիմք չի ընդունելու: