Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ կապույտ հապալաս եք ուտում

Զուր չէ, որ հապալասը համարվում է «էլիտար» հատապտուղ։ Հապալասի օգտակարության և դրա չափից շատ օգտագործման դեպքում հնարավոր հետևանքների մասին՝ Sputnik Արմենիայի հոդվածում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Հուլիսին տրվում է շատ համեղ ու օգտակար մի հատապտղի՝ հապալասի սեզոնի մեկնարկը։ Մանուշակագույն պտուղներն աճում են Հյուսիսային կիսագնդի ամբողջ տարածքում։ Հապալասն ուտում են թարմ վիճակում, նաև կոմպոտներ, մուրաբա և ժելե են պատրաստում դրանից։

Հակաբորբոքային միջոց

Հապալասի օգտակարությունը պայմանավորված է դրանում մեծ քանակությամբ С և К վիտամինների առկայությամբ։ Հենց այդ պատճառով այն խորհուրդ են տալիս իբրև հակաբորբոքային միջոց, որը կարգավորում է նաև նյութափոխանակությունը։

Դանդաղեցնում է ծերացման գործընթացը

Հապալասը հակաօքսիդանտների աղբյուր է, որոնք, ինչպես հայտնի է, չեզոքացնում են ազատ ռադիկալների օքսիդացնող հատկությունները։ Ավելի պարզ ասած՝ դանդաղեցնում են բջիջների ծերացումը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ «շպանկա» ենք ուտում

Հետազոտությունների համաձայն՝ հզոր հակաօքսիդանտների պարունակությամբ հապալասը գերազանցում է մյուս բոլոր մրգերին ու բանջարեղենին։ Ի դեպ, նույն այդ հակաօքսիդանտները պայքարում են նաև սթրեսի հետևանքների դեմ։

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ կապույտ հապալաս եք ուտում

Ազդեցությունը ուղեղի վրա

Հապալասը դանդաղեցնում է գլխուղեղի բջիջների ծերացումը և պաշտպանում ռադիոակտիվ ճառագայթման վնասակար ազդեցությունից։

Վերականգնում է նյարդային համակարգը

Հատապտուղը պարունակում է միկրոէլեմենտներ, որոնք օգնում են կանխել ուռուցքային, սրտանոթային հիվանդությունները, վերականգնում են ոչ միայն ուղեղի բջիջները, այլ նաև նյարդային համակարգը, ինչպես նաև օգնում են պահպանել լավ տեսողությունը և մաշկի առաձգականությունը։

Բնական նստվածքը

Հատապտուղների վրա երևացող նստվածքը նույնքան օգտակար է, որքան դրա պտղամիսն ու կաշին։ Դրանք պրոբիոտիկներ են, որոնք հատապտուղը պաշտպանում են վարակներից և միջատներից։ Հատապտուղը կարելի է և չլվանալ, բայց միայն այն դեպքում, եթե այն աճեցրել և հավաքել են մաքուր պայմաններում։

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ կապույտ հապալաս եք ուտում

Հապալասի էքստրակտը խնդիրներ ունեցող մաշկի և գլխամաշկի համար արտադրվող կոսմետիկ միջոցների կարևոր բաղադրիչ է։ Այն նվազեցնում է բորբոքումները, նպաստում է կոլագենային թելիկների վերականգնմանը, ունի հակատարիքային հզոր ազդեցություն։

Հատապտուղը պետք է օգտագործել չափավոր

Չնայած մի շարք օգտակար հատկանիշներին՝ այս հատապտղի չափից շատ օգտագործումը կարող է ոչ այնքան լավ հետևանքներ ունենալ։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ բալ եք ուտում

Հապալասը կարող է վնասակար լինել ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող մարդկանց համար։ Դրա չարաշահումը կարող է հանգեցնել գլխապտույտի և սրտխառնոցի։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել օրական 200 գրամից ոչ ավել։

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ կապույտ հապալաս եք ուտում

Բացի այդ, հապալասը ունի նաև լուծողական ազդեցություն և մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող է վնաս հասցնել՝ առաջացնելով դիարեա, մետեորիզմ և փքվածություն։

Հավկիթն օրգանիզմի համար օգտակա՞ր է, թե ՞ վնասակար. միֆ և իրականություն