«Գնում եմ կովերի հետևից». 30-ամյա Նարեկը ճանապարհ է ընկել դեպի ձորն ու չի վերադարձել

Սահմանամերձ Ներքին Խնձորեսկում որոնում են 30-ամյա մի տղամարդու, որին արոտավայր գնալու ճանապարհին տեսել են համագյուղացիները։ Նարեկը երկու փոքրիկ տղա ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Երեկ առավոտյան Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ 30-ամյա Նարեկը ֆերմայից դուրս է եկել, գնացել արոտավայր և չի վերադարձել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Ներքին Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցը հայտնեց, որ տղամարդը ճանապարհ է ընկել ձիով։

Գեղարքունիքում մի կենդանու պատճառով 4 երիտասարդ հիվանդանոցում են հայտնվել

«Արոտավայրը գտնվում է ձորի տարածքում, սակայն տեղանքը նորություն չէ Նարեկի համար։ Ձորում 4 տեղ կա արոտի համար, որոնցից մեկն էլ ուղևորվել է նա. մյուսներում նրա հորեղբոր տղաներն են եղել։ Ճանապարհին գյուղացիները տեսել են Նարեկին, ասել է` գնում եմ կովերի հետևից, սակայն դրանից հետո այլևս լուր չունենք նրանից»,–ասաց նա։

Համայնքի ղեկավարը նշեց, որ Նարեկն ամուսնացած է, ունի երկու փոքրիկ տղա։ Գյուղում հայտնի է իր կենսախնդությամբ և հոգեկան առողջության որևէ խնդիր չունի։

 

Գեղարքունիքում «ջիփեր» և «դղյակներ» ունեցող 983 ընտանիքի նպաստը կտրել, կովեր են առել

«Ձորը, որտեղ գտնվում է արոտավայրը, շատ խորն ու մեծ է` կիլոմետրերով է ձգվում։ Որոնողական աշխատանքները հենց ձորում են ընթանում: Երեկ ինքս էլ ամբողջ գիշեր գյուղի տղաների հետ փնտրել եմ Նարեկին»,–ավելացրեց համայնքի ղեկավարը:

Նա հայտնեց, որ այժմ էլ շարունակվում են որոնողական աշխատանքները, որին միացել են ինչպես փրկարարները, այնպես էլ տեղի ոստիկանության աշխատակիցները։

Սևան-Երևան ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կա զոհ և վիրավորներ