Խափանվել է «Յուքոմի» աշխատանքը. որն է խնդիրը

Հակոբ Արշակյանը տեղեկացնում է, որ «Յուքոմի» հետ կապված խնդիրն այս պահին լուծվում է։ Նախարարը խոստանում է ընթացքի մասին լրացուցիչ տեղեկություն հաղորդել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ «Յուքոմի» ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով այս պահին խաթարվել է ընկերության աշխատանքը։

Beeline-ի մասնագետները, որ պղնձային ցանց են ապահովել, կկարողանան նոր ցանց կառուցել. Եսայան

«Խաթարվել է թվային ցանցով մարզային բոլոր, ինչպես նաև հանրապետական ու մայրաքաղաքային որոշ ալիքների հեռարձակումը: Տարվում են աշխատանքներ տեխնիկական խնդրի վերացման ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել` հայտնելով, որ «Յուքոմի» հետ կապված տեխնիկական խնդիրն այս պահին լուծվում է։ Նախարարի խոստանում է ընթացքի մասին լրացուցիչ տեղեկություն հաղորդել։

«Յուքոմ» ընկերությունը նույնպես պարզաբանում է տարածել` հայտնելով, որ հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է: Ընկերության տեխնիկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ կապը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ:

Ucom-ը բացահայտել է Beeline-ի գնման գաղտնիքները. ի՞նչ են պայմանավորվել Եսայանները

Հիշեցնենք, որ ապրիլին լուրեր տարածվեցին, որ Ucom-ի շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրել: Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում:

Ապրիլի 15-ին, սակայն, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստում ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը։ Եսայան եղբայրները լքեցին ընկերությունը։

Հունիսի 8-ին «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնակայանը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «Վեոն Արմենիա» (Beeline ապրանքանիշ) ընկերությունը գնելու համար։