Ողբերգական դեպք Արմավիրում. մեքենան հայտնվել է ձորում, վարորդն ու կին ուղևորը մահացել են

«Mercedes» մակնիշի ավտոմեքենան ձորում է հայտնվել «ВАЗ-2106»–ին բախվելուց հետո։ Ուղևորներից մեկն էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է բուժկենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Արմավիրի մարզում` Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Shamshyan.com–ը հայտնում է, որ Գրիբոյեդով գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 57-ամյա Արթուր Հարությունյանի վարած «ВАЗ-2106» մակնիշի և 40-ամյա Ռազմիկ Գալստյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Բախվել են մոտոցիկլետն ու «Մերսեդեսը». մոտոցիկլետի անչափահաս ուղևորուհին հիվանդանոցում է

Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվել է ու գլխիվայր հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով վարորդ Ռ. Գալստյանը, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Արմենուհի Գևորգյանը մահացել են, իսկ մյուս ուղևորը` Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Սոֆիկ Գալստյանը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Մոսկվայում վթարից մահացել է հայազգի հայտնի բանկիրի 23-ամյա որդին

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

«Փեթակի» խաչմերուկում վթար է եղել. տուժածները 17 և 18–ամյա երիտասարդներ են