Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով

Փոխնախարարը պետք է ներկա լիներ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, բայց նա չէր եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հանձնաժողովի նիստում հայտնեց, որ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով:

Նա նշեց, որ այսօրվա նիստին հրավիրված էր նաև Բալայանը, բայց հիվանդության պատճառով չի եկել։

«Ինքը հիվանդ է: Առողջություն մաղթենք մեր գործընկերոջը: Այս հիվանդությունը ոնց որ թե ծեծում է բոլորիս դուռը: Նաև հաջող ընթացք ունենք, առողջացածները գնալով շատանում են, և դա ազգային իմունիտետի ավելացման հնարավորություն է տալիս»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բալայանը վարակակրի հետ շփվելու պատճառով մեկուսացել է:

Նշենք, որ այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 29 820-ի։