Ո՞վ կարող է օգտվել բնակարանային աջակցության ծրագրից. Ավինյանը մանրամասներ է ներկայացրել

Պետությունը որոշել է օգնել մարզերում բնակարան գնելու ցանկություն ունեցող ընտանիքիներին։ Որոշ դեպքերում նրանց նույնիսկ 4 մլն միանվագ աջակցություն կտրամադրվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Պետությունը երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության աջակցության նոր ծրագրեր է իրականացնում, որոնց համար 2020 թ.-ի պետական բյուջեով ավելի քան կես միլիարդ դրամ է նախատեսվել: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 1-ից գործող նորամուծությունները ներկայացրել է Facebook–ում։

Միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար։ Տրամադրվում է մեկ անգամ և ուղղվում է հիփոթեքային վարկի կանխավճարի ֆինանսավորմանը:

Ծրագրի շահառու եք, եթե.

  • Հիփոթեքային վարկով ձեռք եք բերել բնակելի անշարժ գույք մարզային բնակավայրերում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,
  • Ունեք առնվազն 2 անչափահաս երեխա,
  • Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքը կազմում է առավելագույնը 30 մլն դրամ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով անշարժ գույքի առավելագույն արժեքի 30 մլն դրամին ավելանում է ևս 5 մլն դրամ:

Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է.

  • Մինչև 1 մլն դրամ, եթե ունեք 30-ից բարձր տարիք: Ընդ որում` երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի դեպքում աջակցությունն ավելանում է մինչև 500.000 դրամով (առավելագույն չափը 2 մլն դրամ),
  • Մինչև 2,6 մլն դրամ, եթե ունեք 30-ից ցածր տարիք:

Երեխայի ծննդով պայմանավորված միանվագ դրամական աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին տրամադրվում է երեխա ծնվելու դեպքում և ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։

Ծրագրի շահառու եք, եթե.

  • Ձեր երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,
  • Առնվազն 12 ամիս կատարել եք հիփոթեքային վարկի մարումներ, և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը,
  • Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքը կազմում է առավելագույնը 30 մլն դրամ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով անշարժ գույքի առավելագույն արժեքի 30 մլն դրամին ավելանում է ևս 5 մլն դրամ:

Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է.

Մինչև 500 000 դրամ, եթե ունեք 25 տարեկանից բարձր տարիք և ծնվել է առաջին կամ երկրորդ երեխան,

  • Մինչև 2 մլն դրամ, եթե ունեք 25 տարեկանից բարձր տարիք, և ծնվել է երրորդ կամ հաջորդ երեխան,
  • Մինչև 1,5 մլն դրամ, եթե ունեք 25 տարեկանից ցածր տարիք, և ծնվել է առաջին կամ երկրորդ երեխան,
  • Մինչև 4 մլն դրամ, եթե ունեք 25 տարեկանից ցածր տարիք, և ծնվել է երրորդ կամ հաջորդ երեխան:
    երրորդ կամ հաջորդ երեխան:

Նշենք, որ հուլիսի 1-ից Հայաստանում փոփոխվել են նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի ու խնամքի նպաստի չափերը։

Դրամական միջոցների հանգանակություն. Քիմ Քարդաշյանը որոշել է օգնել Հայաստանի փոքր բիզնեսին