ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ասաց, որ եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և ՍԴ էլ չդիմի, ինքը կստորագրի այն:
«Կստորագրեմ մեծ հաճույքով, երբ որ ինձ համար կբացվի օրենքով սահմանված այդ հնարավորությունը»,- ասաց նա:
Նա նաև հայտնեց, որ ՀՀ նախագահի հետ այս թեմայով չի խոսել ու նրա ծրագրերից տեղյակ չէ: Բայց սահմանադրագետների քննարկումներին հետևել է ու տեղյակ է, որ մի մասի համոզմամբ` այն պահից սկսած, երբ ՀՀ նախագահն իրեն նամակով տեղեկացրել է, որ չի ստորագրելու, ինքն իրավունք ունի ստորագրելու: Մինչդեռ, մյուս մասը (իր պնդմամբ՝ գերակշիռ մասը) կարծում են, որ ինքը ստորագրելու իրավունք է ստանում միայն 21 օր հետո:
Հիշեցնենք՝ 2020 թ. հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:
Դրանցով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ում պաշտոնավարման 12 տարին չի լրացե, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։
Նախ պետական շահեր, նոր միայն անձնական. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սահմանադրության օրը
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչությունը հուլիսի 1-ին հայտարարեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով ինքը չի ստորագրելու:
Սահմանադրագետների մեկնաբանմամբ` եթե ՀՀ նախագահը հրաժարվում է ստորագրել օրենքը, ապա պետք է կա՛մ դրա վերաբերյալ դիմի ՍԴ, կա՛մ այդ իրավունքը զիջի ԱԺ նախագահին:
Արմեն Սարգսյանը ստորագրեց իր լիազորությունները սահմանափակող օրենքը