«Դա իմ թուլությունն է»․ Մարիա Զախարովան պատմել է իր գլխավոր հոբբիի մասին

Ռուս դիվանագետ Մարիա Զախարովան հաճախ է սոցցանցում իր հետևորդներին պատմում իր հոբբիի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել է իր սիրելի զբաղմունքի մասին, որն օգնում է լիցքաթափվել։

«Իմ հոբբիներից մեկը բնությունն է։ Շատ եմ սիրում ոչ միայն դիտել, այլ նաև ինչ-որ բան աճեցնել։ Այդպիսի թուլություն ունեմ»,-ժպիտով ասել է Զախարովան։

Ռուս դիվանագետը խոստովանել է, որ բազմաթիվ ծառեր և ծաղիկներ է տնկել։

Նշենք, որ Զախարովան իսկապես գնահատում է բնությունն ու գեղեցիկ տեսարանները։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հաճախ է Facebook-ի իր էջում հոյակապ բնապատկերների լուսանկարներ հրապարակում։ Օրինակ՝ հրապարակել է մերձմոսկովյան արևամուտի լուսանկարներ։

«Եվ միևնույնն է՝ անհնար է փոխանցել մերձմոսկովյան մայրամուտների գեղեցկությունը»,-այսպես է նա մակագրել լուսանկարները։

Զախարովան մանրամասներ է հայտնել Շրի Լանկայում կալանավորված հայ և ռուս կենսաբանների գործից

Նա նաև ցուցադրում է իր այգեգործական հաջողությունները։ Մասնավորապես՝ վերջերս նա հետևորդներին ցույց էր տվել իր այգում ծաղկած հիասքանչ հիրիկները։