ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում է` կրթության չափորոշիչների փոփոխության հետևանքով «Հայ եկեղեցու պատմություն» առարկան բովանդակային առումով որևէ փոփոխություն չի կրելու։ Մակունցը նման կարծիք հայտնեց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ` անդրադառնալով վերջին օրերին քննարկման առարկա դարձած փոփոխություններին։
Նշենք` կրթական չափորոշիչների փոփոխության նախագիծ է մշակվել, ըստ որի` դասաժամերի կրճատում է լինելու։ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան միավորվելու է այլ առարկաների հետ և որպես առանձին առարկա չի դասավանդվելու։ Նախատեսվող այս փոփոխությունը քննարկման և քննադատության տեղիք է տվել։
««Հայ եկեղեցու պատմություն» առարկան չի հանվում օրակարգից։ Այն համադրվելու է «Հայոց պատմություն» առարկայի հետ։ Բովանդակային հատվածը բացարձակ փոփոխության չի ենթարկվելու»,–ասաց Մակունցը։
Նրա խոսքով` քրիստոնեության և հայ եկեղեցու դերը թե՛ հայապահպանման, թե՛ հայոց կլեզվի կամ պետության կայացման հարցում կարևոր դեր են ունեցել։ Մակունցը նշեց` Էջմիածնի հետ քննարկման դեպքում կարելի է ճիշտ լուծում գտնել։
Նոր նախագիծ, նոր խնդիրներ. մասնագիտական դիտարկումներ՝ ԿԳՄՍՆ որոշման մասին
Խմբակցության ղեկավարը պատրաստվում է առաջիկայում հանդիպում ունենալ Մայր աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի հետ։
Լավագույն տարբերակը կլինի, եթե դպրոցները բացվեն. նախարարը դիմել է ուսուցիչների օգնությանը
Նրա խոսքով` իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե այս ամենն ուղղված է եկեղեցու դեմ։
ԿԳՄՍՆ–ն փոխում է դպրոցական բարքերը. գնահատականով չեն պատժի, նույն դասարանում չեն թողնի