Ենթարկել է COVID-19-ով վարակման ռիսկի․ լրագրողները դատի կտան Բրազիլիայի նախագահին

65-ամյա Բոլսոնարուն դեմ է ինքնամեկուսացումներին և կարանտիններին, որոնք հայտարարվում են համավարակի տարածումը կանխելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի դեմ դատական հայց կներկայացվի այն բանի համար, որ նա մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին կորոնավիրուսով վարակման վտանգի է ենթարկել, երբ հայտարարել է, որ հիվանդ է COVID-19-ով։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ հայցը նախապատրաստում է Բրազիլիայի մամուլի ասոցիացիան (ABI)։

Սինգապուրցի գիտնականը կանխատեսում է, որ առաջիկայում նոր կորոնավիրուսի բռնկում է լինելու

Թեև նախագահը գիտեր, որ վարակված է COVID-19-ով, բայց վտանգի է ենթարկել այլ մարդկանց կյանքը։ Բախվելով նման իրավիճակի՝ ABI-ը նախագահի դեմ հայցով դիմում է գերագույն դատարան»,-ասված է ABI-ի ղեկավարի հայտարարության մեջ։

Մամուլի ասոցիացիան նախագահին մեղադրում է քրեական օրենսգրքի երկու հոդված խախտելու համար, որոնք կարող են հանգեցնել բանտարկության և տուգանքի։

Կորոնավիրուսը նոր թափ է հավաքում. ԱՀԿ–ն հետաքրքրվել է Сovid-19–ի ռուսական պատվաստանյութով

Հիշեցնենք՝ 65-ամյա Բոլսոնարուն դեմ ինքնամեկուսացումներին և կարանտիններին, որոնք հայտարարվում են համավարակի տարածումը կանխելու նպատակով։ Մարտին Բոլսոնարուն հայտարարել էր, որ ոչ մի կորոնավիրուս չի կարող իրեն կոտրել, իսկ հիվանդությունը նա «թեթև գրիպ» է անվանել։

Եթե կորոնավիրուսով վարակվել ու լավացել ենք, երաշխիք չէ, որ այլևս չենք վարակվի. Թորոսյան

Հուլիսին նրա թեստը դրական էր եղել, և նախագահն անձամբ էր դուրս եկել լրագրողների հետ զրուցելու, որպեսզի հայտնի այդ մասին։ Ճեպազրույցի ժամանակ նա սոցիալական հեռավորություն չէր պահպանել և դիմակը հանել էր ցույց տալու համար, որ իրեն շատ լավ է զգում։