Մենք հիմա քաղաքական հարցեր ենք քննարկում, իսկ մարդիկ մահանում են վարակից. ԱԺ նախագահ

Արարատ Միրզոյանի դիտարկմամբ` գործող օրենքներն ակնհայտորեն բավարար չեն քաղաքացիներին ստիպելու դիմակ դնել, հետևաբար, իշխանությունն ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Դիմակ չդնելու համար նախատեսված տուգանքներն ավելացնելու հարցի քննարկումը շարունակվում է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չբացառեց, որ որոշ շտկումներից հետո այն դարձյալ կդրվի ԱԺ քննարկման։ 

«Սա ոչ թե քմահաճույք է, սա ոչ թե տուգանելու ցանկությունից դրդված քայլ է, ոչ թե բյուջեի եկամուտները ավելացնելու քայլ է, այլ որպեսզի այն մարդիկ, որոնք գիտակցության բարձր աստիճան չունեն՝ հասկանալու, որ դիմակով փրկում են իրենց, իրենց սիրելիների, իրենց դիմացինների կյանքը, կանխում են վարակի տարածումը, գոնե այս գումարից դրդված` դիմակը կրեն»,- ասաց նա:

Միրզոյանը հայտարարեց, որ գործող օրենքներն ակնհայտորեն բավարար չեն քաղաքացիներին ստիպելու դիմակ դնել, հետևաբար, իշխանությունն ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկի:

Պարետը նոր որոշում է ստորագրել. ոմանք կարող են դիմակ չդնել

«Մենք հիմա քաղաքական հարցեր ենք քննարկում, իսկ մարդիկ մահանում են վարակից»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագիծը։

Առաջարկվող փոփոխություններով հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու դեպքում սահմանվում է տուգանք 20.000 ՀՀ դրամի չափով, իսկ բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաև՝ տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում` 50.000 ՀՀ դրամ։

Մեծ հաճույքով կստորագրեմ. ԱԺ նախագահը սպասում է օրենքով նախատեսված ժամկետը լրանալուն

Նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար նախատեսված տուգանքների կրկնապատիկի չափով։
Հուլիսի 7-ին «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառությունից հանեց դիմակ չկրելու համար տուգանքների բարձրացման մասին նախագիծը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ 535–ով և հասավ 29 820–ի