Առաջիկա օրերին 4 չվերթ է նախատեսված Ռուսաստանից ու Բելառուսից

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մանրամասներ է հայտնել առաջիկայում կայանալիք մի քանի չվերթերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Facebook–ի իր էջում տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին  Sibir ավիաընկերության կողմից կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթը (ժամանում 16։25, մեկնում` 17։25)։

Մոսկվա–Երևան չվերթի որոշ տոմսեր ազատ վաճառքի սկզբունքով հնարավոր կլինի գնել

«Հուլիսի 9-ին և 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում` 03:35): Նույն օրը կիրականացվի Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (ժամանում 15:00)»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, հուլիսի 10-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում 14:00): Նույն օրը կիրականացվի Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում 19:45):

ՀՀ քաղաքացիներին ԱՄՆ-ից վերադարձնելու համար ևս երկու չվերթ է իրականացվել

Հիշեցնենք, որ արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

Մոտ 200 ռուսաստանցիներ արտագնա չվերթով Հայաստանից Ռուսաստան են վերադարձել