ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանում տեղի ունեցած պատահարների 10,5 %-ը տեղի են ունեցել այն փողոցներում, որոնցում սահմանված արագությունը 60 կմ/ժ–ից բարձր է եղել։ Վիճակագրությունը ներկայացրել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը` անդրադառնալով սպասվելիք փոփոխություններին։
Երեկ ոստիկանությունը հայտնել էր նոր որոշման մասին, ըստ որի` հուլիսի 18-ից մայրաքաղաքի մի շարք փողոցներում սահմանված առավելագույն արագությունը իջեցվում է 60 կմ/ժ։ Խոսքը, մասնավորապես, Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի փողոցների, Մյասնիկյան պողոտայի, Սարալանջի փողոցի և Աշտարակի խճուղու մասին է։
«2019-ին ՃՏՊ–ների հետևանքով զոհերի թիվն այդ փողոցներում կազմել է Երևանում տեղի ունեցած պատահարների հետևանքով ընդհանուր զոհերի 20%-ը։ Այսինքն` այս դեպքում ևս, զոհերի թվի հետ կապված, ունենք կրկնակի ցուցանիշ»,–նշված է հաղորդագրության մեջ։
60 կմ/ժ և ոչ ավելի. Երևանում երթևեկության կանոնների փոփոխությունը՝ ՀԿ խոշորացույցի տակ
Ոստիկանությունը հայտնում է, որ այս փոփոխությունը, սակայն, հետագայում կարող է չարդարացնել իրեն, և այդ դեպքում պետք է կամ այլ միջոցառում իրականացնել կամ վերադառնալ նախկին վիճակին։
Հիշեցնենք, որ 2019 թվականի ցուցանիշներով՝ Երևանում տեղի է ունեցել 2172 ՃՏՊ, որոնց հետևանքով զոհվել է 86 և մարմնական վնասվածքներ ստացել 2801 մարդ։ Երևանի դեպքում`պատահարների հետևանքով յուրաքանչյուր 1000 տուժածի դեպքում գրանցվել է 29 զոհ։ Ինչ վերաբերում է փողոցներին, որտեղ առաջարկվում է արագությունը նվազեցնել, ապա պատահարների հետևանքով յուրաքանչյուր 1000 տուժածներից եղել է 53 զոհ։
ՃԵԿ օրինախախտներին կհետևեն հեռախոսով. վարչապետը կոչ արեց ներառել նաև դիմակ չկրողներին