ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հանդեպ տույժ կիրառելու որոշում է ընդունել: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է նախարար Զարուհի Բաթոյանը։
Նա նշել է, որ տույժը սահմանվել է 2018 թվականին փոխնախարարի հայտարարագրում անզգուշաթյամբ ոչ ամբողջական տվյալ լրացնելու համար։
«Ինքս էի հարցում արել, իմանալու` հայտարարագիրս ճիշտ եմ լրացրել, թե ոչ և սխալ հայտնաբերելուց հետո նաև խնդրել, որ դա դիտարկեն որպես զուտ տեխնիկական բացթողում և թույլ տան ուղղում անել և լրացնել «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժինը (տարեսկզբի և տարեվերջի տվյալները լրացված էին, բայց եկամուտների մասը՝ սխալմամբ չէի լրացրել)։ Եվ քանի որ սխալը կամ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, ուստի վաղը պիտի վճարեմ»,- գրել է նա։
Որպեսզի ավելի շատ երեխաներ ծնվեն. ՀՀ վարչապետը կարևորում է հուլիսի 1-ը
Բաթոյանի խոսքով` այս տարի ընդլայնվել է հայտարագիր լրացնող անձանց շրջանակը։ Նախարարի ենթադրությամբ`իր գործընկերներից շատերն են անուշադիր եղել, որոնց Բաթոյանը կոչ է արել պատրաստվել։
Ինչպես ընտանիքում. Հայաստանի տուն-ինտերնատների բնակիչները կապրեն փոքրիկ խմբերով