ՄԻԵԴ–ը մերժել է Հայաստանի սահմանադրական փոփոխությունների իրագործման սառեցման պահանջը

ՄԻԵԴ–ն արդեն իսկ որոշում է կայացրել` սահմանադրական փոփոխություններից հետո աշխատանքից ազատված 3 դատավորների և ՍԴ նախկին նախագահի ներկայացրած դիմումի առնչությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. ՄԻԵԴ-ը մերժել է Սահմանադրական դատարանի նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի` Հայաստանի սահմանադրական փոփոխությունների իրագործման սառեցման պահանջը։ Լուրը հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը` Facebook սոցցանցի իր էջում գրառում կատարելով։

«ՄԻԵԴ–ը մերժել է Հայաստանի դեմ դիմումը, որով, ի թիվս այլնի, պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը»,– գրել է Ռուբինյանը։

ՄԻԵԴ–ի որոշման մեջ նշված է, որ 2015–ին ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն` ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը 12 տարի է սահմանվել, իսկ ՍԴ նախագահինը`6։ Սակայն անցումային դրույթներով նախատեսվում էր, որ մինչև սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ կտմնեն, ՍԴ դատավորներն ու նախագահը կպաշտոնավարեն համաձայն այդ պահին գործող կարգի, այսինքն` մինչև կենսաթոշակի անցնելը։

«Ես չեմ համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող». Աշոտ Խաչատրյան

Նշվում է նաև, որ ՀՀ ԱԺ–ն վերջերս որոշում կայացրեց Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել և ՍԴ դատավորների և նախագահի պաշտոնավարման ժամկետը նվազեց, ինչից ելնելով էլ դադարեցվել է ՍԴ նախագահի և երեք դատավորների պաշտոնավարումը։

ՄԻԵԴ–ը որոշել է մերժել սահմանադրական փոփոխությունների սառեցման պահանջը, քանի որ այն չի պարունակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում սահմանված մարդու իրավունքներին ծանր ու անուղղելի վնաս հասցնելու վտանգ:

Հիշեցնենք՝ հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱԺ–ն ընդունեց Սահմանադրությունում փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ մտավ հունիսի 26-ին։

Սարգսյանն առաջարկում է ՍԴ անդամներից 3-ին նշանակելու իրավասությունը հանձնել նախագահին

Փոփոխության համաձայն` ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը պաշտոնանկ է արվել, բայց նա շարունակում է աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները` Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, դադարում են պաշտոնավարել:

Նախագահին հորդորում են հնարավորինս շուտ առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու