Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ «շպանկա» ենք ուտում

Ամառը հյութալի, համեղ մրգերի, հատապտուղների և բանջարեղենների շրջան է։ Մենք շարունակում ենք պատմել ամենահայտնի պտուղների օգտակար և վնասակար հատկությունների մասին։ Այսօր կխոսենք քաղցրաթթու հատապտուղի` «շպանկայի» մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik.«Շպանկան» ոմանք սխալմամբ համարում են բալի տեսակ, սակայն դա այդպես չէ։ Այն մուգ կարմիր քաղցրաթթու հատապտուղ է, բալի և կեռասի հիբրիդ, որն իր դիմացկունության շնորհիվ աճում է գրեթե  ամենուր։ Շատերին է հետաքրքիր «շպանկայի» օգտակար և վնասակար հատկությունները։ Եկեք միասին պարզենք դրանք։

Օգնում է անքնության և սթրեսի ժամանակ

Անքնությամբ տառապող մարդկանց քնելուց առաջ խորհուրդ է տրվում մի բուռ «շպանկա» ուտել կամ 100 գրամ «շպանկայի» հյութ խմել։ Հատապտուղը պարունակում է մելանին, որը հանգստացնում է նյարդային համակարգն ու քնելու ցանկություն առաջացնում։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ բալ եք ուտում

Ֆրուկտոզայով, պեկտինով, աղաղանյութով, գրեթե բոլոր վիտամիններով և մի շարք միկրոտարրերով հարուստ այս պտուղը բարձրացնում իմունիտետը, ինչպես նաև տոնուսը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ «շպանկա» ենք ուտում

Ջերմիջեցնող միջոց

Տարատեսակ տերաֆլյուների և գրիպոֆլյուների փոխարեն փորձեք իջեցնել ջերմությունը` մի բուռ «շպանկա» ուտելով։ Այս փոքրիկ հատապտուղը պարունակում է վիտամին B, ֆոլաթթու, երկաթ, կալիում, ֆոսֆոր և մագինում, այդ պատճառով այն օգտագործում են ջերմությունն իջեցնելու, կոկորդի և հազի բուժման համար։ Թարմ կամ չորացրած «շպանկան» խորհուրդ է տրվում օգտագործել բրոնխիտի ժամանակ, իսկ չորացրածը նաև հիանալի միջոց է տենդի, շնչուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում։

Սրտանոթային հիվանդությունների համար

«Շպանկայի» ակտիվ նյութերը բարձրացնում են օրգանիզմի տոնուսը, ամրացնում անոթները, իջեցնում բարձր ճնշումը։ Թարմ «շպանկան», «շպանկայի» կոմպոտը կամ այն սառեցրած վիճակում կասեցնում է անոթների պատերին տրոմբների առաջացումը։ Մասնագետները նշում են, որ կանոնավոր «շպանկա» ուտող մարդկանց մոտ սրտանոթային հիվանդության զարգացման վտանգը զգալիորեն ցածր է։

Աղեստամոքսային տրակտի նորմալացում

«Շպանկա» թույլ լուծողական է, այն կարգավորում է աղիների աշխատանքը։ Խրոնիկ փորկապության դեպքում օրական մեկ բուռ թարմ կամ սառեցրած «շպանկան» կարող է օգտակար լինել։

Արյան մեջ հեմոգլոբինի բարձրացում

Հաճախ ցածր հեմոգլոբին ունեցող մարդիկ ամենահեշտ ճանապարհն են ընտրում. պատվիրել թանկարժեք դեղորայք, չկռահելով նույնիսկ, որ «շպանկան» բարձրացնում է  արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը։ Նման արդյունք ապահովում է «շպանկայի» մեջ երկաթի և ֆոլաթթվի առկայությունը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ ծիրան եք ուտում

Հին նախանշան կա. եթե հղի կինը «շպանկա» է ուտում, նա առողջ երեխա կունենա։ Այդ փաստը բացատրվում է նրա մեջ պարունակվող երկաթով, ինչը կանխարգելում է անեմիան։ Կնոջ ներսում զարգացող օրգանիզմին բավարար քանակի ֆոլաթթու, երկաթ և մագնիում է անհրաժեշտ ճիշտ զարգացման համար։

Գեղեցկության համար

«Շպանկան» դանդաղեցնում է մարմնի ծերացումն ու հաճախ օգտագործվում դիետաների ժամանակ։ Նրանք, ովքեր ուզում են նիհարել, կարելի է և անհրաժեշտ է «շպանկա» ուտել, քանի որ 100 գրամը (52 կկալ) օրգանիզմը հարստացնող անհրաժեշտ տարրեր է պարունակում։ Արդյունավետ նիհարելու համար ձեր սննդակարգում ներառեք 1 բաժակ «շպանկա», այն արագացնում է նյութափոխանակությունը, ազատում օրգանիզմում կուտակված հեղուկից և տոքսիններից։

Բացի այդ, այն կարելի է օգտագործել որպես կոսմետիկ միջոց։ «Շպանկայի» պտուղներից և հյութից կարելի է սնուցող դիմակներ պատրաստել դեմքի և մազերի խնամքի համար, որոնք բարերար ազդեցություն են թողնում դրանց կառուցվածքի վրա։

Հակացուցումները

Չնայած օգտակարությանը, «շպանկան» միշտ չէ, որ առողջության վրա դրական ազդեցություն է թողնում։ Եթե դուք աղեստամոքսային տրակտի խրոնիկ հիվանդություն ունեք, հրաժարվեք «շպանկայից», այն բարձրացնում  է թթվայնությունը։ Բացի այդ, այն խորհուրդ չի տրվում մարդկանց, որոնք տասներկումատնյա աղիքի խոց ունեն։

Հավկիթն օրգանիզմի համար օգտակա՞ր է, թե ՞ վնասակար. միֆ և իրականություն

Հիշեք, որ «շպանկայի» կորիզը թունավոր է։  Ի տարբերություն հատապտղի տերևների և պոչիկների՝ կորիզները ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել սննդի մեջ կամ դրանցից թուրմ պատրաստել։