Գյումրու ԲԿ-ում կվերսկսեն վիրահատությունները.  բժիշկներն առողջացել են

«Գյումրի» բժշկական կենտրոնի՝ կորոնավիրուսով վարակված  բժիշկներն  առողջացել են ու վերադարձել աշխատանքի: Կենտրոնն աստիճանաբար կսկսի պլանային վիրահատությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID-19-ի ախտանիշ ունեցող 17 աշխատակիցների մեծ մասն արդեն առողջացել ու վերադարձել են աշխատանքի: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը։

Կորոնավիրուսը հասավ Գյումրու ծերանոց. 151 շահառուից 55-ի թեստի պատասխանը դրական է

«Փառք Աստծո, մեր բժիշկները լավացել են ու վերադարձել են աշխատանքի միայն  2-3 բժիշկ է մնացել, որ դեռևս տնային պայմաններում շարունակում է բուժում ստանալ: Մեր բուժաշխատողների վերադարձով մենք կարողանում ենք վերականգնել պլանային վիրահատությունների ընթացքը»,- ասաց նա։

Բժիշկների վերադարձով աստիճանաբար կվերսկսվեն նաև պլանային վիրահատությունները, որոնք դադարեցվել էին արտակարգ դրության հայտարարումից ի վեր՝ խստագույնս պահպանելով հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ նորմերը:

Ահազանգ. Գյումրիում ռեանիմացիոն բաժանմունքի և տրիաժային ծառայության կարիք ունեն

«Բժշկական կենտրոնի ներսում խիստ կարանտին է սահմանված: Հիվանդներին խնամողների թիվը հասցված է նվազագույնի, բացառվում է ելումուտը շենք:Կարանտինն առավելագույն խստությամբ է պահպանվում»,- հավաստիացրեց Իսահակյանը:

 Ի դեպ, այս ընթացքում դադարեցված են եղել ինչպես վճարովի, այնպես էլ պետպատվերի շրջանակում իրականացվելիք վիրահատությունները: Մինչ օրս կատարվել են  միայն անհետաձգելի վիրահատություններ, ինչը լուրջ  ֆինանսական խնդիրներ է առաջացրել բուժկենտրոնում:

«Մեղավորները կստանան արժանի պատիժը». Գյումրիում մահացած կնոջ հարազատները բողոքում են

Հավելենք, որ այս ընթացքում  մեկ այլ խնդիր ևս լուծում է գտել, ինչն անչափ կարևոր է կենտրոնի համար. ստեղծվել է տրիաժի միջանկյալ բաժանմունք,  որը կֆինանսավորվի պետության կողմից: Խոսքը  միջանկյալ բաժանմունք-մեկուսարանների մասին է: Այստեղ ընդունված հիվանդների նմուշառում է  իրականացվում ու դրական արդյունքից հետո վերջիններս տեղափոխվում են կա՛մ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, կա՛մ մայրաքաղաք, իսկ բացասական պատասխանի դեպքում, ըստ անհրաժեշտության, հիվանդը շարունակում է բուժօգնություն ստանալ «Գյումրի» բժշկական կենտրոնում:

Ստուգումներ Գյումրիում, կամ պարետի ո՞ր որոշումներն են խախտվում սպասարկման կետերում