ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Այսօր ժամը 14:00-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժի ահազանգ է ստացվել, որ «մարմնի բազմաթիվ կտրած-պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:Տեղեկությունը հայտնում է shyamshyan.com-ը։
Աղբյուրի հաղորդմամբ` հիվանդանոց մեկնած Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Հրանտ Ա.-ն է: Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքները ստացել է հուլիսի 7-ին, ժամը 13:00-ի սահմաններում Ավան վարչականն շրջանի Աճառյան փողոցում գործող «Դղյակ» ռեստորանային համալիրում: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:
Ողբերգական դեպք Արմավիրում. մեքենան հայտնվել է ձորում, վարորդն ու կին ուղևորը մահացել են