ՌԴ առողջապահության նախարարությունը COVID-19–ի թեթև դեպքերի բուժման դեղորայք է գրանցել

«Կորոնավիրը» կորոնավիրուսի բուժման համար նախատեսված ռուսական երրորդ դեղամիջոցն է։ Մինչ այդ կլինիկական փորձարկումներ էին անցել «Արեպլիվիրը», այնուհետև արդեն «Ավիֆավիրը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի –Sputnik. Ռուսաստանի առողջապահության նախարարությունը COVID-19–ի թեթև դեպքերի բուժման համար գրանցել է «Կորոնավիր» դեղմիջոցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Դեղերն արդեն կիրառում ենք, իսկ պատվաստանյութ գնելու համար քայլեր կսկսենք անել». Թորոսյան

«Առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի բուժման համար նախատեսված երրորդ ռուսական դեղորայքը, որը ֆավիպիրավիրի հիմքով «Ռ–Ֆարմ» ընկերության «Կորոնավիր» դեղամիջոցն է», – հայտնում է գործակալությունը։

Նշենք, որ սա արդեն երրորդ ռուսական դեղամիջոցն է կորոնավիրուսի բուժման համար։ Մինչև այդ կլինիկական փորձարկումներ է անցել ֆավիպիրավիրը։ Նրա առևտրային անվանումը «Արեպլիվիր» է, բուժումը միջինում կտևի մեկ շաբաթից ոչ ավել։ Ֆավիպիրավիրով ռուսական մեկ այլ դեղամիջոցը` «Ավիֆավիրը», կլինիկաներում հասանելի է դարձել հունիսի 11-ից։ Իսկ «Կորոնավիրը» ռուսական շուկա կհասնի հուլիսին` 150 հազար տուփ քանակով։

«Փրկիչ» դեղամիջոցն ու հեքիմները. ինչպես էին Ալեքսանդրապոլում փորձում կանխել համաճարակները

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել էր, որ Հայաստանն արդեն ձեռք է բերել «Ռեմդեսիվիր» (ամերիկյան արտադրության) դեղորայքի խմբաքանակ, որը մեր երկրում կլինի մեկ շաբաթից։ Բանակցություններ են ընթանում «Ավիֆավիր» դեղամիջոցի գնման վերաբերյալ։ Բացի այդ, Հայաստանում արդեն կիրառվում է ճապոնական «Ֆավիպիրավիր» դեղամիջոցը։