Երևանում 60 կմ/ժ-ից ավելի արագությունը կարգելվի

Փոփոխությունը վերաբերում է մասնավորապես Իսակովի, Մյասնիկյան և Սարալանջի պողոտաներին, Թբիլիսյան և Աշտարակի խճուղիներին, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ-Բեկի փողոցներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով ՀՀ ճանապարհային ոստիկանությունը Երևանի համար որոշել է առավելագույն թույլատրելի արագություն սահմանել 60 կմ/ժ-ը:

Ի՞նչ պետք է իմանան ՀՀ քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է

Ճանապարհային ոստիկանության հրապարակած հաղորդագրության մեջ նշված է, որ Երևանի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Արդյունքում այդ բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ:

Փոփոխությունը վերաբերում է մասնավորապես Իսակովի, Մյասնիկյան և Սարալանջի պողոտաներին, Թբիլիսյան և Աշտարակի խճուղիներին, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ-Բեկի փողոցներին:

Աբովյանում կորոնավիրուսով վարակված տաքսու վարորդը ծննդատան մոտ ծառայություն է մատուցել