«Փեթակի» խաչմերուկում վթար է եղել. տուժածները 17 և 18–ամյա երիտասարդներ են

Ահազանգով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Երևանի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Փեթակ» առևտրի կենտրոն ՍՊԸ-ի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Վիրահատված քաղաքացուն Կապանից Երևան տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

Նշվում է , որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են հուլիսի 7-ին, ժամը 01:09-ին, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Խոշոր վթար Երևանում․ վիրավորներից երկուսը երեխաներ են

Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում հայտնաբերվել է վթարված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռոլանդ Մ., ծնված 2002 թ․), որի վարորդը և ուղևորը (Վահե Հ․, ծնված 2003 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Mercedes–ների վթար Երևանում. կան տուժածներ