Տերմինալներից 18 մլն դրամ են հափշտակել. նույն կոդով մի քանի մարդ է գումար կանխիկացրել

28-ամյա երիտասարդն իր 3 մտերիմների հետ կարողացել է գումար հափշտակել «adjarabet», «EasyPay» և «Tel-Cell» տերմինալներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 28-ամյա երիտասարդն իր 3 մտերիմների հետ «Սաբարկո» ՍՊԸ-ի սպասարկման գրասենյակներում տեղակայված «adjarabet», «EasyPay» և «Tel-Cell» տերմինալներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է ավելի քան 18 մլն դրամ։

Խոշոր գողություն Երևանում. տնից հափշտակել են մոտ 20 000 դոլարին համարժեք գումար ու զարդեր

«2020թ. հունվարի 4-12-ն ընկած ժամանակահատվածում վերոնշյալ անձինք, օգտագործելով adjarabet.am կայքում իրենց և մտերիների անվամբ բացված խաղային հաշիվները, վերոնշյալ խաղային հաշվիվներին տարբեր ժամերի և օրերի վճարահաշվարկային տերմինալների միջոցով մուտքագրված գումարները կարճ ժամանակահատվածում հասանելի են դարձրել ելքագրման, ապա խաղային հաշիվներին գեներացված գումարների ելքագրման համար կայքի համակարգին ուղարկել են կանխիկացման հայտ, որի մշակման արդյունքում խաղային հաշվին կցված հեռախոսահամարին SMS հաղորդագրությամբ ստացել են համապատասխան խաղային հաշիվներից ելքագրման համար հասանելի գումարի կանխիկացման նպատակով անհրաժեշտ մեկանգամյա օգտագործման թվեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այնուհետև նրանք մոտեցել են Երևանի տարբեր փողոցներում գործող «Սաբարկո» ՍՊԸ սպասարկման գրասենյակներում տեղակայված «adjarabet», «EasyPay» և «Tel-Cell» տերմինալներին և միաժամանակ կամ հաշված վայրկյանների ընթացքում SMS–ով ստացված տվյալները կրկնակի մուտքագրել տերմինալներ։ Դրանից հետո կանխիկացրել և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել են ավելի քան 18 մլն դրամ։

Երևանում քաղաքացուն վրաերթի են ենթարկել, ապա հարվածել գլխին և հափշտակել 10 հազար ԱՄՆ դոլար

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա երիտասարդին և նրա 2 մտերիմներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Եվս մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Երեք մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

«Փարկինգ Սիթի Սերվիսը» Երևանի քաղաքապետարանից 1.6 մլն դոլար է հափշտակել