ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի –Sputnik. Հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը գումար է հավաքում «Հայաստանի աջակցության հիմնադրամ» հարթակի միջոցով` օգնելու համար կորոնավիրուսի համավարակից տուժած միկրոձեռնարկություններին։
««Հայաստանի աջակցության հիմնադրամը» դրամական միջոցների հավաքագրում է սկսել։ Նպատակը Հայաստանի փոքր բիզնեսին աջակցելն ու COVID-19–ի հետևանքների դեմ պայքարն է», –Facebook–ի իր պաշտոնական էջում հայտնել է Քարդաշյանը։
Նա նշել է, որ ֆինանսների բացակայության պատճառով մի շարք փոքր ընտանեկան ձեռնարկություններ ստիպված են արտադրությունը կրճատել մինչև 90%, ինչպես նաև աշխատանքից ազատել աշխատակիցներին։
«Մասնակցեք Հայաստանի աջակցության հիմնադրամի հանգանակությանն ու սատարեք բիզնեսին», – հավելել է Քարդաշյանը։
Նշենք, որ Քարդաշյանը բազմիցս է նշել Հայաստանին օգնելու իր մտադրության մասին։ Անցած տարի նա այցելել է պատմական հայրենիք, որտեղ ելույթ է ունեցել երկրում առաջին անգամ կայացած WCIT–ի (ՏՏ համաշխարհային կոնգրես) ժամանակ։
«Այդ ժամանակ հայերը կդառնան թիվ 1 ազգը»․ Քանյեն կատակո՞ւմ է նախագահի թեկնածության հարցում