Նոր Նորքում դպրոցականի են դանակահարել. տղան հիվանդանոցում է

Մոլդովական փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել 17-ամյա տղայի և մեկ այլ անձի միջև. վերջինս դանակով թիկունքից հարվածել է տղային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Նոր Նորքի 2-րդ զանգվածում դպրոցականի են դանակահարել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16:45-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխա՝ «կրծքավանդակի ձախ կեսի հետին և ստորին կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Բախվել են մոտոցիկլետն ու «Մերսեդեսը». մոտոցիկլետի անչափահաս ուղևորուհին հիվանդանոցում է

Կատարվածի հետքերով շտապած իրավապահները պարզել են, որ վիրավորը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 17-ամյա բնակիչ Մ.Ա.-ն է։ Նա հիվանդանոց է տեղափոխվել Մոլդովական փողոցից:

Ոստիկաններին նաև հաջողվել է պարզել, որ ժամը 16:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել  17-ամյա տղայի և մեկ այլ անձի միջև։ Վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Մ. Ա.-ի թիկունքին:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դանակահարողին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ տեղեկությունների՝ Մ. Ա.-ն սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 12-րդ դասարանում:

Մոսկվայում վթարից մահացել է հայազգի հայտնի բանկիրի 23-ամյա որդին