Կորոնավիրուսի պայմաններում աշխատող մանկապարտեզների աշխատակիցները հավելավճար կստանան

Քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է խրախուսել այն աշխատակիցներին, որոնք այս օրերին ներգրավված են եղել հերթապահ մանկապարտեզների աշխատանքներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Արտակարգ դրության ընթացքում գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, իսկ չգործողների աշխատակիցները կվճարվեն 100%-ով: Facebook-ի իր էջում տեղեկությունը հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Պարետի որոշմամբ Շենգավիթի մանկապարտեզներից մեկը 5 օրով փակվել է

«Երևանի համայքապատկան մանկապարտեզների բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ նրանք, որոնք այժմ հարկադիր պարապուրդի մեջ են, կստանան իրենց աշխատավարձերը՝ առնվազն 100%-ով»,- գրել է նա:

Իսկ այն աշխատակիցները, որոնք այս օրերին ներգրավված են եղել հերթապահ մանկապարտեզների աշխատանքների մեջ, քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, բացի իրենց աշատավարձերից, նաև հավելավճարներ կստանան։

Նշենք, որ այդ աշխատակիցները շուրջ 600 հոգի են:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երևանում միայն 20 մանկապարտեզ կգործի. քաղաքապետարանի որոշումը

Հունիսի 6–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստիպված են կրկին երկարացնել արտակարգ դրության ռեժիմը։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Մանկապարտեզները երևանում վերաբացվել են մայիսի 20–ին։ 

Ճշմարտությունը մանուկների շուրթերով. ինչ են պատմում Երևանի մանկապարտեզների փոքրիկները