Ինչ տեսք կունենան Երևանի թիվ 135 և 51 դպրոցները. լուսանկարներ

Դպրոցներից մեկի կառուցման համար 2 մլրդ դրամ է հատկացվել, մյուսի վերակառուցման համար` 583 միլիոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Երևանի թիվ 135 և 51 դպրոցներում սովորող աշակերտները հաստատ հաճույքով կգնան դասի։ Այս դպրոցներից մեկը նոր է կառուցվում, իսկ մյուսում վերակառուցման ու ամրացման աշխատանքներ են ընթանում։

«Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում 2 մլրդ դրամով իրականացվում են Երևանի 135 դպրոցի կառուցման աշխատանքները, 583 միլիոն դրամ էլ հատկացվել է Երևանի 51 դպրոցի երկու մասնաշենքերի վերակառուցման և ամրացման համար»,– հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Այդ դպրոցներում աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ և անվտանգ կրթություն կապահովվեն շուրջ 2000 աշակերտի համար:

ԿԳՄՍՆ–ն փոխում է դպրոցական բարքերը. գնահատականով չեն պատժի, նույն դասարանում չեն թողնի

Նախատեսվում է առնվազն 46 դպրոցի կառուցում կամ ամրացում և շուրջ քսան հազար աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովում:

Մուտքը` առանց ջերմության. ինչպես Երևանում անցավ միասնական քննությունների առաջին օրը

Նշենք, որ թիվ 51 դպրոցը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում, իսկ 135-ը` Նոր Նորքում։

Լավագույն տարբերակը կլինի, եթե դպրոցները բացվեն. նախարարը դիմել է ուսուցիչների օգնությանը