ԱԴԾ–ն Աստրախանում մի տղամարդու է ձերբակալել, որը պատրաստվում էր ահաբեկչություն իրագործել

ԱԴԾ ներկայացուցիչը հայտնել է, որ ձերբակալվածը 1987թ–ին ծնված տղամարդ է, «Իսլամական պետության» կողմնակիցներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Աստրախանի մարզում ձերբակալել են մի տղամարդու, որը հարձակումներ էր նախապատրաստում վարչական շենքերի վրա: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

55 կիլոգրամ թմրանյութ. Ռուսաստանի ԱԴԾ-ն առաքիչների է ձերբակալել

Ըստ ԱԴԾ–ի` ձերբակալվածը 1987թ–ին ծնված տեղի բնակիչ է, «Իսլամական պետության» կողմնակիցներից (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում. խմբ.):

Գերատեսչության ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ աստրախանցին հավատարմության երդում է տվել ԻՊ առաջնորդին։

ԱԴԾ–ն հրապարակել է «Հիզբ ութ Թահրիրի» իսլամիստներին ձերբակալելու տեսանյութը

«Միաժամանակ նա որոշել էր Աստրախանում ահաբեկչական գործողություն իրականացնել վարչական շենքերի վրա զինված հարձակման միջոցով», - ասել է նա:

Անհետաձգելի օպերատիվ-քննչական գործողությունների շնորհիվ տղամարդը ձերբակալվել է բնակության վայրում։

Ռուսաստանում ահաբեկչություն են կանխել. ԱԴԾ-ն հայտարարություն է տարածել