ԱԱԾ–ն ընտրակաշառքի գործով կալանավորել է ԲՀԿ–ական նախկին պատգամավորի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության` ընտրակաշառք բաժանելու դեպքով հարուցված քրգործով արդեն իսկ կալանավորված կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` ընտրակաշառք բաժանելու դեպքով հարուցված քրգործով կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը: Լուրը Sputnik Արմենիային հայտնեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանը։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` Գագիկ Ծառուկյանի խափանման հարցը որոշելու

Վանիկ Ասատրյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Վանիկ Ասատրյանը 1994-1995թթ. եղել է Սպիտակի կարի արտադրական միավորման գլխավոր տնօրեն, 1995-2017թթ.՝ «Վանուհի» կարի ֆաբրիկայի տնօրենը, 2002-2008թթ.՝ Սպիտակի քաղաքապետ, 2009թ.՝  Լոռու մարզպետի օգնական, 2012-2016թթ.՝ Լոռու փոխմարզպետն էր:

ԲՀԿ-ի օգտին մեկ քվեի դիմաց՝ 5000 դրամ. քաղաքացին խոստովանել է, որ ընտրակաշառք է ստացել

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին դեմ 3 քրգործ է հարուցվել, որոնցից մեկն էլ առնչվում է ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքերին։ Դրանցում, ըստ ԱԱԾ–ի, ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամները: