Կորոնավիրուսային սկանդալ․ Ջեններ քույրերը ժխտել են աշխատակիցների շահագործման մասին լուրերը

Ակտիվիստներն ու իրավապաշտպանները կարծում են, որ ինչ-որ բան այն չէ և այս գործի բոլոր մասնակիցները ինչ-որ բան են թաքցնում։ Նրանք պահանջում են թույլ տալ իրենց մուտք գործել Բանգլադեշում գտնվող գործարաններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը քույրերը՝ սուպերմոդել Քենդալ Ջենները և աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջենները պատասխանել են իրավապաշտպանների մեղադրանքներին։

Բանն այն է, որ հունիսին ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որի համաձայն Kendall + Kylie ապրանքանիշն իբրև թե պատկանում է Global Brands Group (GBG)-ին, որը Բանգլադեշի իր ֆաբրիկաների աշխատակիցներին չի վճարում փետրվար ամսից՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով սկսված ճգնաժամի պատճառով։

Նշվում էր, որ GBG-ի հետ բրենդները շահագործում են աշխատողներին։ Միաժամանակ Ջեններ քույրերի ապրանքանիշը ներկայացված է եղել GBG-ի կայքում։ Այժմ Քենդալն ու Քայլին որոշել են հանդես գալ հայտարարությամբ։ Քիմ Քարդաշյանի քույրերը ժխտում են, թե որևէ կապ ունեն GBG-ի հետ։

«Kendall + Kylie ապրանքանիշը պատկանում է Canada Inc.-ին։ Նախկինում բրենդը համագործակցել է GBG-ի հետ, բայց միմիայն վաճառքի և բիզնեսի զարգացման ոլորտներում»,-հայտարարել են քույրերը։

Այդ ընթացքում GBG-ն իր կայքից հեռացրել է Ջեններ քույրերի ապրանքանիշի լոգոտիպը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ լոգոն հեռացրել են հունիսի 24-ին։ Դրա հետևանքով սկանդալն ավելի է բորբոքվել, քանի որ ակտիվիստները և իրավապաշտպանները կարծում են, որ ինչ-որ բան այստեղ այն չէ և այս գործի բոլոր մասնակիցներն էլ թաքցնելու բան ունեն։ Նրանք պահանջում են իրավապաշտպան ընկերությունների ակտիվիստներին թույլ տակ մուտք գործել Բանգլադեշում գտնվող ֆաբրիկաներ։

Հիշեցնենք, որ Քայլի Ջեններն ունի սեփական Kylie Cosmetics բրենդը, որը հիմնել է 2016թ․-ին։ Կարճ ժամանակում նա վաստակել է մեկ միլիարդ դոլար։ 2019թ․-ի մարտի 5-ին Forbes պարբերականը Քայլիին ճանաչեց աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր։ Այդպիսով 21-ամյա Ջեններն առաջ անցավ Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից, որը միլիարդատեր էր դարձել 23 տարեկանում։