Ամեն ինչ կախված է Հայաստանից. Վրաստանը կրկին օգնություն է առաջարկել Երևանին

Վրացական կողմը ևս մեկ անգամ օգնություն է առաջարկել հարևան Հայաստանին և սպասում է հայկական կողմի արձագանքին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Վրաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին նոր տեսակի կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:

Կորոնավիրուսը նոր թափ է հավաքում. ԱՀԿ–ն հետաքրքրվել է Сovid-19–ի ռուսական պատվաստանյութով

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչի կարիք ունի հայկական կողմը: Վրաստանը պատրաստ է տրամադրել այն օգնությունը, որի անհրաժեշտությունը կա հարևան երկրում»,- նշել է Տիկարաձեն:

Ավելի վաղ, Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան նշել էր, որ հայկական կողմի դիմելու դեպքում Թբիլիսին պատրաստ է բժշկական խումբ ուղարկել Հայաստան ՝ COVID-19-ի բռնկման դեմ պայքարելու նպատակով:

Հայաստանում առաջիկայում կորոնավիրուսի ախտորոշման 4 նոր լաբորատորիա կգործի

Հարևան երկիրը Հայաստանին մի քանի անգամ օգնություն է առաջարկել ինչպես փորձագետների, այնպես էլ Արտաքին գործերի նախարարության մակարդակով:

Հուլիսի 7-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 29285-ի: Վրաստանում այդ ցուցանիշը 958 է: