28-ամյա աղջիկը թոշակառու հարևանուհուց գումար է գողացել

Տարեց կինը բանկային քարտն ու գաղտնաբառը միասին է պահել, այնպես որ աղջիկը հեշտությամբ է գումարը կանխիկացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. 28-ամյա մի աղջիկ թոշակառու հարևանուհու տնից գողություն է արել։ Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախնական տվյալներով՝ հուլիսի 6-ին Աջափնյակ վարչական շրջանում բնակվող աղջիկը հարևանուհու դարակից հափշտակել է նրա բանկային քարտը։

Համակարգիչ, գումար ու ոսկյա շղթա. 43-ամյա կինը մեղադրվում է գողության մեջ

Տարեց կինը քարտի հետ պահել է նաև դրա գաղտնաբառը։ Քարտը գողանալուց հետո աղջիկը վարչական շրջանի մի բանկոմատից 300 հազար դրամ է կանխիկացրել։

«Օպերատիվ տվյալների իրացման արդյունքում կասկածվողը նույն օրը, ժամը 12-ի սահմաններում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դարանակալել են ու բռնել մարզահամերգային համալիրից գողություն կատարող երիտասարդներին

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ տարեց կնոջ բանկային քարտը չի հայտնաբերվել։ Անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում այն գտնելու համար։ Քննությունը շարունակվում է։

«Փրկագին» սեփական պետհամարանիշի համար. Հայաստանում գողության նոր տեսակ է «բարգավաճում»