Փաշինյանը հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է Նազարբաևին

Նիկոլ Փաշինյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու տարբեր ոլորտներում Ղազախստանի հետ փոխգործակցության ընդլայնումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ 80-ամյա հոբելյանի առթիվ։

Ղազախստանի վարչապետը ինքնամեկուսացել է. նա կորոնավիրուսի թեստ է հանձնել

«Ձեր՝ Ղազախստանի զարգացմանը և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը միտված երկարամյա ջանքերի շնորհիվ արձանագրվել է էական առաջընթաց: Նշանակալի է Ձեր անձնական ներդրումը նաև հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում»,–իր ուղերձում ասել է Փաշինյանը։

Նա հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը ի շահ երկու երկրների ժողովուրդների:

Փաշինյանը, անդրադառնալով Նազարբաևի` կորոնավիրուսով վարակվելու փաստին, նրան մաղթել է շուտափույթ ապաքինում։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին հայտնի դարձավ, որն Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով։ Ի դեպ, Նազարբաևն արդեն հաղթահարել է կորոնավիրուսը և աշխատանքի է գնում։

Ղազախստանի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Նախորդ տարի Փաշինյանն աշխատանքային այցով Ղազախստան էր այցելել և մայիսի 28-ին հանդիպել Նուրսուլթան Նազարբաևին: