Մոնղոլիան դրական է վերաբերվում ՀԱՊԿ-ին միանալու հրավերին․ Զինովև

Մոնղոլիան ՀԱՊԿ-ի աշխատանքին միանալու հրավեր է ստացել, ու Ռուսաստանի շահերի տեսակետից դա մեծ նշանակություն ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Մոնղոլիան դրական է արձագանքել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) միանալու հրավերին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրեն Գեորգի Զինովևը նման հայտարարություն է արել Դաշնության խորհրդում։

Նրա խոսքով՝ Մոնղոլիան ՀԱՊԿ-ի աշխատանքին միանալու հրավեր է ստացել, ու Ռուսաստանի շահերի տեսակետից դա մեծ նշանակություն ունի։

«Մոնղոլիան դրական է դիտում այդ հրավերը։ Այն արձագանք է գտնում երկրի ղեկավարության շրջանում», - ասել է ռուս դիվանագետը։

Մոնղոլիան նաև հետաքրքրություն է ցուցաբերում նաև Շանհայի համագործակցության կազմակերպության հանդեպ այն բանից հետո, երբ Հնդկաստանն ու Պակիստանն այդ կազմակերպություն են մտել։

ՀԱՊԿ երկրներն իրենց ներուժը կավելացնեն համավարակների դեմ համատեղ պայքարելու համար

Ավելին՝ Մոնղոլիայի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև բանակցային գործընթաց է սկսվում։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունն ու ԱՊՀ-ն ապագայում կարող են ՀԱՊԿ գործընկերների կարգավիճակ ստանալ։ Նա հիշեցրել էր, որ ՀԱՊԿ գործընկերների ու դիտորդների կարգավիճակի հաստատման մասին որոշումը կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարները կայացրել են Ղազախստանում երկու տարի առաջ։

Ադրբեջանը հանուն ՀԱՊԿ–ի քաղաքական առևտուր կսկսի՞ Ռուսաստանի ու Արևմուտքի հետ

ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ղրղզստանն ու Ղազախստանը։