Միքայել Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունն առաջին անգամ կներկայացվի համացանցում

Միքայել Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումն աննախադեպ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Միքայել Նալբանդյանի ամբողջ գրական ժառանգությունը հասանելի կդառնա համացանցում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Ուշ, բայց ոչ ուշացած. Մհեր Մկրտչյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը

«Առաջին անգամ Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը համացանցում ներկայացվելու է կից հիմնարար նալբանդյանագիտական աշխատություններով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Համացանցում հասանելի կլինեն չափածո և արձակ գեղարվեստական գործերը, գրական, հրապարակախոսական, քննադատական հոդվածները, մատենախոսությունները, ուսումնասիրությունները, «Հիշատակարանը» (1859-1860), նամակները, զանազան գրությունները և այլն։

Առցանց շնորհանդեսը տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ին:

Շնորհանդեսին մասնակցել ցանկացողները կարող են միանալ այս հղումով։ 

Ի՞նչ ծրագրեր ունի Հայաստանի ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրենը