Լավ լուր. Սևանում ջրափրկարարները 31–ամյա տղամարդուն փրկել են խեղդվելուց

Ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը վերադառնում էր դեպքի վայրից, երբ «Արևիկ» հանգստի գոտու մոտակայքում նկատեց ջրահեղձվող քաղաքացու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Սևանա լճում ջրափրկարարներին հաջողվել է 31-ամյա տղամարդուն փրկել խեղդվելուց։

Սարսանգի ջրամբարում երեխաներ են ջրահեղձ եղել

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հուլիսի 5-ին, ժամը 18։16-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը դեպքի վայրից վերադառնալիս «Արևիկ» հանգստի գոտու մոտակայքում նկատել է ջրահեղձվող քաղաքացու։

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Սևադա Խ․-ին (ծնված 1989 թ.)։

Հիշեցնենք, որ հունիսի 10–ին Սևանա լճում 16–ամյա 2 պատանի էին ջրահեղձ եղել։