Լեզվի միջոցով հնարավոր է «ախտորոշել» հիվանդությունը

Ատամնաբույժները հայտարարել են, որ 40-ն անց մարդիկ, հատկապես ծխողները, բերանի խոռոչի քաղցկեղի մեծ ռիսկի են ենթարկվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ավստրալացի ատամնաբույժներն ասել են` ինչպես կարելի է ըստ լեզվի վիճակի պարզել հնարավոր հիվանդության առկայությունը։

Կորոնավիրուսից հետո խանգարումնե՞ր են ի հայտ գալիս. գիտնականների նոր բացահայտումը

Daily Mail–ը գրում է` բժիշկները նկատել են, որ ծխողների և ալկոհոլի սիրահարների լեզվի վրա հաճախ սպիտակ փառ է առաջանում։ Նման փառ կարող է առաջանալ նաև բերանի խոռոչի հիգիենային չհետևելու պատճառով, ինչը կարելի է ինքնուրույն վերացնել։

Եթե լեզվի վրայի փառը մինչև երկու շաբաթ պահպանվում է, ատամնաբույժները խորհուրդ են տալիս դիմել բժիշկի։ Սպիտակ հետքերը կարող են սնկային հիվանդության կամ լեյկոպլակիայի հետևանք լինել, երբ խոցվում է բերանի խոռոչի լորձաթաղանթը։

Երբ պացիենտի լեզուն կարմրում է, կամ ռեցեպտորներն ավելի վառ ու արտահայտիչ են դառնում, բժիշկը կարող է ալերգիկ ռեակցիա կամ օրգանիզմում ֆոլիաթթվի պակաս կասկածել։ Միևնույն ժամանակ կարող է բորբոքվել կոկորդը, սակայն այդ ժամանակ պետք է դիմել քիթ–կոկորդի մասնագետի կամ թերապևտի. չի բացառվում ֆարինգիտի կամ քութեշի տարբերակը։

Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները

Միևնույն ժամանակ լեզվի վրա կարող են «թմբիկներ» առաջանալ, ինչը կարող է կծու սննդի հետևանք լինել կամ հերպեսի նշան։

Ատամնաբույժները նաև խորհուրդ են տալիս դիմել բժիշկի, եթե լեզուն այտուցվում է կամ առանձին հատվածները կորցնում են զգայունությունը։

Բացի այդ, մասնագետները նշում են, որ 40-ն անց մարդիկ, հատկապես ծխողները, բերանի խոռոչի քաղցկեղի մեծ ռիսկի են ենթարկվում։

Գիտնականները զգուշացրել են` ապաքինվելուց հետո կորոնավիրուսի հակամարմիններն անհետանում են