Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Արենի, Չիվա և Ռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով 29 փրկարար ծառայող և տեղի 40 բնակիչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Վայոց Ձորի Արենի, Չիվա և Ռինդ գյուղերի միջնամասում երեկ` հուլիսի 5–ին բռնկված հրդեհը ժամը 23:43-ի դրությամբ հաջողվել է մեկուսացնել։ Բայց, ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են, տեղում իրականացվել է հերթապահություն։

Ցայտնոտային իրավիճակ էր` 9 հրդեհ էր գրանցվել. Ցոլակյանը խոսել է սպասվող դժվար օրերի մասին

Արդեն հուլիսի 6-ին, ժամը 05։30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են։ Ժամը 05։52-ին հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել են հրդեհը։

Այրվել են մոտ 70 հա խոտածածկույթ և մեկ էլեկտրական սյուն։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիսի 5-ին, ժամը 20:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արենի, Չիվա և Ռինդ գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ։

Առկա էր ուժեղ քամի, ինչը կարող է նպաստել հրդեհի տարածմանը դեպի գյուղի այգիներ։

Հրշեջներին հաջողվել է մարել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում բռնկված հրդեհը. տեսանյութ

Ժամը 21:17-ին հայտարարվել է հավաք. հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով 29 փրկարար ծառայող և տեղի 40 բնակիչներ, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի այգիներ: