ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik.ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով մեկ անձ է ձերբակալվել։
«Հուլիսի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում ծառայություն իրականացնող ոստիկաններին է մոտեցել «Օպել Աստրա» մակնիշի տաքսու տարբերանշանով ավտոմեքենա։ Դրա սրահից վերջիններիս հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանության ծառայողները նկատել են, որ ավտոմեքենայում գտնվող ուղևորները դիմակ չեն կրում` պարեկային ավտոմեքենայով հետապնդել են նշված ավտոմեքենան` այնտեղ գտնվող անձանց նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու համար:
Կանգնեցնելով վերոնշյալ ավտոմեքենան՝ ոստիկանության ծառայողներից մեկը մոտեցել է ավտոմեքենայից իջած երիտասարդներին:
Նրանցից մեկը՝ Գյումրի քաղաքի 20-ամյա բնակիչը, բռունցքով հարվածել է ոստիկանության լեյտենանտի դեմքին, որից հետո վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել։ Դեպքին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողները:
Իրանն անցնում է «դիմակային ռեժիմի». կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է
Վիճաբանության ընթացքում նույն ավտոմեքենայի մեկ այլ ուղևոր՝ Երևան քաղաքի 17-ամյա բնակիչը, բռունցքով հարված է հասցրել ոստիկանության կրտսեր սերժանտի ականջին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է, իսկ Երևան քաղաքի անչափահաս բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողության հանձնելը:
Նախաքննությունը շարունակվում է:
Դնե՞լ, թե՞ չդնել. վարչապետը բացահայտեց բժշկական դիմակների շուրջ ստեղծված առեղծվածը