ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Երևանում հայտնվել են կետեր, որտեղ մարդկանց դիմակ են բաժանում, նաև իրազեկում կորոնավիրուսից պաշտպանվելու ձևերի մասին։
«Վարչապետի աշխատակազմի և հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ` Երևանում հայտնվել են այսպիսի կետեր, որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում, ներկայացնում հակահամաճարակային կանոնները։
Այս պահին Երևանում գործում է 36 կետ»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Փաշինյանը։
Նա հայտնել է նաև, որ շուտով նման կետեր կսկսեն գործել նաև մարզերում։
Հունիսի 3-ին պարետատունը հերթական նիստի ժամանակ որոշում էր կայացրել, որ բնակության վայրերի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր։
Հիշեցնենք` վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 330 նոր դեպք և 162 առողջացած։
Հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28 936 դեպք։
Մեկ օրում գրանցվել է 330 դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 28 936