«Առագաստի» սպանության գործը 19 տարի անց վերաբացվել է. Քոչարյանի նախկին թիկնապահը կդատվի՞

Քննությունը նոր հանգամանքներ է ներկայացրել, որոնք հաստատում են, որ մի խումբ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին, և պատճառել փակ բութ գանգուղեղային վնասվածք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Երևանի «Առագաստ» սրճարանում 2001թ-ին կատարված` Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործն ուղարկել էառաջին ատյանի դատարան՝ նոր քննություն կատարելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Ռոբերտ Քոչարյանի նախկին թիկնապահը կհարցաքննվի «Առագաստ» սրճարանի գործով

Դատախազության դիմումի հիման վրա այսօր՝ հուլիսի 6-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բեկանել 2002թ․փետրվարի 21-ի դատավճիռը և նոր քննություն կատարելու համար գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին թիկնապահ Աղամալ Հարությունյանի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատարանի որոշման համար հիմք է հանդիսացել 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանությանը ներկա Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը:

Դատախազությունը Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոք է ներկայացրել

Ըստ դատախազության հաղորդագրության՝ Ս. Ջ. Նյուտոնի դիմումի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն վկայում է Պողոս Պողոսյանին մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանելու մասին:

Այսօր հանրության ակնկալիքները դատախազությունից մեծ են, քան երբևէ. Փաշինյանը շնորհավորել է

Այսինքն, ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ գործով դատապարտված անձը առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար դատապարտվել է, և որոնք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության մասին:

Դատախազությունը նաև հայտնում է, որ վարույթի ընթացքում կատարվել են մի շարք գործողություններ, հարցաքննվել են վկաներ, որոնք հաստատել են Պողոս Պողոսյանին մի քանի հոգով ծեծի ենթարկելու հանգամանքը: Հարցաքննվել է նաև Ջոն Սթիվեն Նյութոնը, որը ցուցմունքում ևս հաստատել է դիմումում ներկայացրած իրողությունը:

Անգամ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության նոր արդյունքներն են էականորեն տարբերվում նախկինում քրեական գործով տրված եզրակացության տվյալներից:

«Նշված հանգամանքը քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների, այդ թվում` գործով հարցաքննված անձանց ցուցմունքների հետ համակցությամբ, հաստատում են, որ մի խումբ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին, և պատճառել փակ բութ գանգուղեղային վնասվածք»,- ասվում է դատախազության հաղրոդագրության մեջ:

Հիշեցնենք՝ 2001թ-ի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում Պողոս Պողոսյանի սպանության համար մեղադրանք էր առաջադրվել Քոչարյանի թիկնապահ, Ազգային Անվտանգության նախարարության աշխատակից Աղամալ Հարությունյանին։

Դատախազությունը բողոքարկել է Գրիգորյանի վերաբերյալ քրգործի վարույթը կարճելու որոշումը

Ըստ մեղադրանքի` ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պ. Պողոսյանի ու Հարությունյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը ընկել է, գլուխը հարվածել զուգարանի սալիկապատ հատակին և ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել:

Այսինքն՝ ըստ մեղադրանքի՝ Աղամալ Հարությունյանը դրսևորել է հանցավոր անփութություն, որով կատարել է անզգույշ սպանություն:

Այս արարքի համար Հարությունյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման, բայց նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, Հարությունյանի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» հաղորդում ներկայացրին ՀՀ դատախազություն. ինչ են պահանջում