ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ առևտրի կենտրոնում ռումբեր են տեղադրված

Համացանցում տեղեկություն է տարածվել, որ առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել է հուլիսի 6-ին, ժամը 13։30-ին։

Լավ լուր. Սևանում ջրափրկարարները 31–ամյա տղամարդուն փրկել են խեղդվելուց

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։

Առևտրի կենտրոնից մարդկանց էվակուացնելուց հետո փկարարներն իրականացրել էին տեղազննում, որի արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։