«Իմ քայլն» առաջարկում է բարձրացնել դիմակ չդնողների տուգանքները

Ավտոմեքենաներում դիմակ չդնելու համար տուգանքն առաջարկվում է հասցնել 50 000 դրամի: Նույն արարքը կրկնելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը շջանառության մեջ է դրել դիմակ չդնելու համար նախատեսված տուգանքները բարձրացնելու մասին օրենքի նախագիծ:

Երևանում ծեծել են դիմակ չունենալու համար արձանագրություն կազմող ոստիկաններին

ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծով նախատեսվում է բաց տարածքներում դիմակ չդնելու համար ներկայում գործող տուգանքը 10 000 ՀՀ դրամից դարձնել 20 000 դրամ, իսկ փակ տարածքներում (խանութ, տրանսպորտ և այլն) դիմակ չդնելու համար՝ ներկայիս 10 000 դրամի փոխարեն՝ 50 000 դրամ:

Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք, այս օրենքը փոխվել էր ընդամենը 2 ամիս առաջ: Մայիսի 19-ին ԱԺ-ն դիմակ չդնելու համար տուգանքները սահմանեց 10 000 դրամ՝ բոլոր դեպքերի համար՝ նախկին 100-250 հազարի փոխարեն:

Այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ գործադիրը մտադիր է առաջիկա ամսվա ընթացքում կատարելագործել արտակարգ դրության մասին ՀՀ օրենսդրությունն այնպես, որ արտակարգ դրության ռեժիմը վերացնելուց հետո կառավարությունը հակահամաճարակային քաղաքականություն վարելու որոշակի գործիքներ ունենա:

Հաղորդավար Վարդան Սարգսյանին տուգանել են. նա պնդում է`անտեղի էր ու չի վճարելու. տեսանյութ