Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Արարատի մարզում` Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Արենի, Չիվա և Ռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 06։17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:31-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է ցնցում` հյուսիսային լայնության 40.03⁰ և արևելյան երկայնության 44.53⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Դվին, Մարմարաշեն և Ոստան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։