«Մեգամոլ» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգերից մեկը կեղծ էր

«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում փրկարարներն ու ոստիկանները տարհանել են քաղաքացիներին: Ռումբի որոնման աշխատանքներն այս պահի դրությամբ շարունակվում են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում իրականացված տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:

«Դալմա Գարդեն մոլից» մարդկանց տարհանում են. ԱԻՆ-ը ռումբի մասին ահազանգ ունի

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 13։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ոստիկանությունից տեղեկություն էր ստացել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, թե Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցներն իրականացրել էին  տարհանում, որի ընթացքում անվտանգ տարածք էր դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։ Միաժամանակ փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացրել էին ռումբերի որոնման աշխատանքներ, որոնց ավարտին ռումբի մասին ահազանգի իսկությունը հերքվել էր:

ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ առևտրի կենտրոնում ռումբեր են տեղադրված

Նշենք, որ այսօր ռումբի մասին ահազանգ էր ստացվել նաև Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի վերաբերյալ: Այստեղ ևս փրկարարներն ու ոստիկանները տարհանել են քաղաքացիներին: Ռումբի որոնման աշխատանքներն այս պահի դրությամբ դեռ շարունակվում են:

Երևանում ծեծել են դիմակ չունենալու համար արձանագրություն կազմող ոստիկաններին

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։

Առևտրի կենտրոնից մարդկանց էվակուացնելուց հետո փրկարարներն իրականացրել էին տեղազննում, որի արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։