55 կիլոգրամ թմրանյութ. Ռուսաստանի ԱԴԾ-ն առաքիչների է ձերբակալել

Ռուսաստանի ԱԴԾ-ի հատուկ գործողության արդյունքում սինթետիկ թմրանյութերի մատակարարման մի ամբողջ ցանց է վերացվել։ Ձերբակալություններ են արվել Մոսկվայի ու Յարոսլավլի մարզերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) երեք առաքիչի է բռնել,  որոնք 55 կիլոգրամ թմրանյութ էին տանում վաճառքի։ Տեղեկությունն այսօր հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

«Նուբարաշենի» կալանավորներից մեկը ձեռքերը ծալած չի նստել ու թմրանյութի իրացմամբ է զբաղվել

Նշվում է, որ Ռուսաստանի ԱԴԾ-ի հատուկ գործողության արդյունքում սինթետիկ թմրանյութերի մատակարարման մի ամբողջ ցանց է վերացվել։ Ձերբակալություններն են եղել Մոսկվայի ու Յարոսլավլի մարզերում։

Նրանց տրանսպորտային միջոցների թաքստոցներում իրականացված խուզարկումների ընթացքում առնվազն 45 կիլոգրամ ամֆետամին ու տասը կիլոգրամ MDMA (էքստազի) է բռնագրավվել՝ 23 հազար հաբի տեսքով։

Թմրանյութերը նախատեսվում էր վաճառել Մոսկվայի, Կալուգայի, Յարոսլավլի, Վորոնեժի, Տուլայի, Վլադիմիրի ու Իվանովոյի մարզերում։

Բացի այդ թմրանյութ էր տարվում նաև Տամբովի, Նիժնի Նովգորոդի, Սարատովի ու Ռոստովի մարզեր, նաև Կուբան։

Երեք ձերբակալվածներն էլ ՌԴ քաղաքացիներ են, նրանց մեկուսարան են տարել։

ՌԴ քաղաքացին Երևան-Մոսկվա չվերթով փորձել է թմրանյութ տեղափոխել. նրան կալանավորել են