ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Facebook-ի իր էջում Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանից լուսանկարներ է հրապարակել։ Դրանցում երևում է, որ աշխարհի և Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկը, որն օրվա բոլոր ժամերին մարդաշատ է եղել, լրիվ դատարկ է։
«Հիստերիայի վիրուս». համավարակի թաքնված հոգեբանական ռիսկերը
«Աշխարհը 6 ամսում գլխիվայր տված վիրուսը։ Փարիզի դատարկ օդանավակայանը։ Լիարժեք առօրյային վերադարձի և կյանքեր փրկելու երաշխիք է այս վիրուսի կանխարգելման կանոնների պահպանումը»,- լուսանկարներին կից գրել է Թաթոյանը։
Թաթոյանն արդեն մի քանի օր է` Ֆրանսիայում է։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի միջազգային նշանակությունը հաշվի առնելով՝ ՄԻԵԴ նախագահն առաջարկել է դատարանի հետ նախաձեռնել ծրագիր՝ ուղղված Եվրոպայում օմբուդսմանների և Եվրոպական դատարանի համագործակցության միջազգային նոր փորձի ձևավորմանը:
ՄԻԵԴ–ի նորընտիր նախագահ Ռոբերտո Սպանոն առաջարկել է Թաթոյանի թեկնածությունը՝ որպես այդ միջոցառումների հիմնական զեկուցող։
«Վիրուսն անգամ 1 տարեկան երեխայիս չխնայեց». ինչպես են մարդիկ հաղթահարում կորոնավիրուսը