Երևանում լիբանանահայ երիտասարդ տղամարդը նետվել է կամրջից

Ոստիկանության տեղեկություններով՝ Կիևյան կամրջից ինքնասպանություն գործած տղամարդն ընդամենը 35 տարեկան էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Այսօր վաղ առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: shamshyan.com -ի հաղորդմամբ՝ ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել:

Երևանում փրկարարներն ինքնասպանության փորձ են կանխել

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները կամրջի տակ՝ բետոնե ցանկապատի և երկաթե դարպասի մոտ, հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի:

Այս պահին տեղում աշխատում են իրավապահները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նախնական տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը լիբանանահայ 35-ամյա Գրիգոր. Հ.-ն է։

«Բանակցեցին ավելի քան մեկ ժամ». ինչպե՞ս են ԱԻՆ հոգեբանները կանխում ինքնասպանության փորձերը