Մի չինացու մոտ հիմա էլ բուբոնային ժանտախտ է ախտորոշվել. հիվանդության տարածման վտանգ կա

Բուբոնային ժանտախտը տարածվում է արջամկների ցեղին պատկանող կաթնասունների միջոցով։ Չնայած արգելքներին՝ Մոնղոլիայի բնակիչները շարունակում են այդ կենդանիներին ուտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի անասնապահի մոտ բուբոնային ժանտախտ է ախտորոշվել։ Լուրը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով չինական «Սինցզինբաո» պարբերականին։

«Հիվանդը նախքան հիվանդությունը եղել է բուբոնային ժանտախտի համաճարակաբանական օջախում։ Այժմ նա մեկուսացված բուժում է անցնում, նրա վիճակը գնահատվում է կայուն», - տեղեկացրել են Բայան Նուր քաղաքի առողջապահության կոմիտեից։

Տղամարդուն բուբոնային ժանտախտի կասկածով հոսպիտալացրել են նախօրեին։ Դրանից հետո Բայան Նուր քաղաքի վարչական միավոր հանդիսացող Ուրադ Չժունցիում համաճարակաբանական նախազգուշացման երրորդ աստիճան են հայտարարել։

Չինաստանում ասել են` երբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Իշխանությունների խոսքով ՝ քաղաքում բնակչության շրջանում հիվանդության տարածման վտանգ կա, խորհուրդ չի տրվում որսալ վայրի կենդանիներին, հիվանդության հայտնաբերման կամ կասկածների դեպքում պետք է անհապաղ հայտնել այդ մասին:

Նշենք, որ ևս երկու մարդ հիվանդացել է բուբոնային ժանտախտով Ալթայի Հանրապետությանը սահմանակից Մոնղոլիայի տարածաշրջանում։

Ուլան Բատորում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հայտարարել է, որ հանրապետության իշխանություններն անմիջապես անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել, անհանգստանալու պատճառ չկա:

«Փրկիչ» դեղամիջոցն ու հեքիմները. ինչպես էին Ալեքսանդրապոլում փորձում կանխել համաճարակները

Բուբոնային ժանտախտը տարածվում է արջամկների ցեղին պատկանող կաթնասունների միջոցով։ Չնայած արգելքներին՝ Մոնղոլիայի բնակիչները շարունակում են այդ կենդանիներին ուտել։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի համավարակի՝ պանդեմիայի մասին։

Worldometers կայքի հուլիսի 5-ի տվյալներով՝ կորոնավիրուսի բռնկումից մինչ օրս Չինաստանում 83 553 վարակակիր է հայտնաբերվել։

Երկրում համավարակի զոհ է դարձել 4 634 մարդ։ Հավելենք, որ կորոնավիրուսի վարակակիրների թվով ներկայում Չինաստանը 22–րդ տեղում է։

Ժանտախտ, խոլերա, ծաղիկ. 19-20-րդ դարերում Ալեքսանդրապոլում համաճարակներից քիչ էին մահանում